ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմը հայտարարում է մրցույթ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության տնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետի (16-3.2-15) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Դիմող Արցախի Հանրապետության քաղաքացիները սույն հայտարարության հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1.գրավոր դիմում,

2.քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի, աշխատանքային գրքույկի պատճենները՝ բնօրինակների հետ միասին,

3.արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,

4.մեկ լուսանկար՝ 3×4 չափսի,

5.անձնագրի պատճենը,

6. արագակար:

Մրցույթը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը՝ 11:00-ին:

Մրցույթին մասնակցել ցանկացող Արցախի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու  համար կարող են դիմել Արցախի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմ (հասցե՝ Թումանյան 48, հեռախոս՝  047.96-19-35):