ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում սկսված է 1-ին դասարանցիների ընդունելությունը:

Երեխային դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է.

  1. տնօրենին ուղղված դիմում,
  2. բնակության վայրից տեղեկանք,
  3.  ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը (տնօրենի՝ «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում),
  4. երկու լուսանկար` 3 x 4 չափսի,
  5. առկայության դեպքում` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ» վկայագիրը: