ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մաշան և կախարդը» մանկական ներկայացումը՝ Մարտունիում և Կաղարծիում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մաշան և կախարդը» մանկական ներկայացումը՝ Մարտունիում և Կաղարծիում

Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ և ԱՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օրերս  Մարտունի քաղաքի և Կաղարծի համայնքի փոքրիկների համար ցուցադրվեց «Մաշան և կախարդը» մանկական ներկայացումը։

Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, «Մաշան և կախարդը» մանկական ներկայացման սցենարիստ և բեմականացման հեղինակ Մարիաննա Գրիգորյանի խոսքով՝ շրջափակման ծանր պայմաններում երեխաների առօրյան մի փոքր գունավորելու և ուրախացնելու առաքելությամբ են եղել համայնքներում։

Մարտունու և Կաղարծիի փոքրիկները հնարավորություն են ունեցել փոքր ինչ կտրվել առօրյա խնդիրներից, մի քանի րոպե անհոգ մանկություն ունենալ ու զգալ հեքիաթային հրաշքի բերկրանքը։

Ծրագրված էր ներկայացմամբ հանդես գալ Մարտունու շրջանի մի շարք գյուղերում, սակայն վառելիքի բացակայության պատճառով ստեղծագործական խումբը եղել է միայն Մարտունիում  և Կաղարծիում։