ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային  (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական հետազոտական նախագծերի մրցույթ։ Մրցույթին մասնակցելու հայտի գրավոր դիմումը և փաստաթղթերի փաթեթը՝ սոսնձված ծրարով, Արցախի գիտական կենտրոն է ներկայացնում հետազոտական խմբի ղեկավարն անձամբ (աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-ից 13։00-ը և 14։00-ից 17։00-ը, ք․Ստեփանակերտ, Տիգրան Մեծ 26 հասցեով) կամ փոստով (ք․Ստեփանակերտ, Տիգրան Մեծ 26)՝ մինչև ս․թ․ օգոստոսի 23-ը ներառյալ։

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Արցախի գիտական կենտրոնից, աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-ից 13։00-ը։

Հեռ․ 047-96-09-93

Մրցույթի հրավերի փաթեթը՝ ստորև 👇