ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել են ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթի արդյունքները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել են ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթի արդյունքները

Արցախում ազգային երաժշտարվեստի և երգարվեստի պահպանման ու տարածման, շնորհաշատ աշակերտների բացահայտման, նրանց ստեղծագործական կարողությունների զարգացման ու մատաղ սերնդի շրջանում ազգային գաղափարախոսության քարոզչության նպատակով ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ամեն տարի անց է կացվում ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթ:

Հանրապետության շրջաններից ու մայրաքաղաքից անհատ կատարողներ, խմբեր ու նվագախմբեր հուլիսի 7-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում մասնակցեցին ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթ-ստուգատեսին:

Մրցույթ-ստուգատեսը հնարավորություն էր գնահատելու նաև տարվա ընթացքում  ԱՀ երաժշտական և արվեստի դպրոցների կատարած աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև դպրոցներում ազգային նվագարանների և ժողովրդական երգի դասավանդման դրվածքը:

Հանձնաժողովի որոշմամբ՝ ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթի այս տարվա մրցանակակիրներն են.

Ազգային նվագարաններ (անհատ կատարողներ)

  • Մանե Ղուլյան  – 1-ին տեղ (քանոն, Մարտունու Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոց)
  • Ավետիս Ստեփանյան – 1-ին տեղ (շվի, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց) 
  • Աստղիկ Ավանեսյան – 2-րդ տեղ (քանոն, Ստեփանակերտի Հ. Գյուրջյանի անվան արվեստի դպրոց) 
  • Անահիտ Հակոբյան – 2-րդ տեղ (քանոն, Շուշիի Դ. Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոց) 
  • Հայկ Օհանյան – 2-րդ  տեղ (շվի,Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց)   
  • Անդրեյ Միրզոյան – 2-րդ տեղ (շվի, Հադրութի արվեստի դպրոց)
  • Կարեն Գրիգորյան – 3-րդ տեղ (թառ,Մարտակերտի Ալ. Հեքիմյանի անվան արվեստի դպրոց)
  • Հրաչուհի Մարկոսյան- 3-րդ տեղ (շվի, Տողի արվեստի դպրոց) 
  • Հայկ Ստեփանյան – 3-րդ տեղ (դուդուկ, Տողի արվեստի դպրոց)

Ժողովրդական երգ

  • Հովհաննես Գրիգորյան -1-ին տեղ(Մարտունու Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոց )
  • Արմինե Գասպարյան -1-ին տեղ (Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց)
  • Էռնա Արզումանյան -2-րդ  տեղ (Մարտունու Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոց) 
  • Սերգեյ Բաբայան -3-րդ տեղ ( Տողի արվեստի դպրոց)  
  • Միրանդա Ասրյան – 3-րդ տեղ (Վանքի արվեստի դպրոց )

Անսամբլներ

  • Ստեփանակերտի  Հ. Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի դհոլահարների անսամբլ – 1-ին  տեղ
  • Տողի արվեստի դպրոցի անսամբլ   (դուդուկներ,շվի,դհոլ)- 2-րդ տեղ
  • Մարտունու Ա. Խաչատրյանի անվան  արվեստի դպրոցի դհոլահարների անսամբլ – 2-րդ տեղ

            Նվագախմբեր

  • Մարտունու Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի նվագախումբ – 2-րդ տեղ

Հանձնաժողովը ներկայացրել է նաև ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթ-ստուգատեսի արդյունքներով 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում ԱՀ  երաժշտական և արվեստի դպրոցների «Ազգային նվագարաններ» և «Երգեցողություն» բաժինների կատարած աշխատանքների արդյունավետության ամփոփ նկարագիրը՝ ըստ մրցույթ-ստուգատեսին դպրոցների ներկայացվածության և ցուցաբերած արդյունքների.

1. Մարտունու Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոց

2. Տողի արվեստի դպրոց

3. Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց

4. Հադրութի արվեստի դպրոց

5. Վանքի արվեստի դպրոց

6.Ստեփանակերտի Հ. Գյուրջյանի անվան արվեստի դպրոց

7. Մարտակերտի Ալ. Հեքիմյանի անվան արվեստի դպրոց

8. Ասկերանի արվեստի դպրոց

9. Ճարտարի արվեստի դպրոց

10. Աստղաշենի արվեստի դպրոց

11. Շուշիի արվեստի դպրոց

Մրցանակային տեղեր գրաված անհատ կատարողները, անսամբլներն ու նվագախմբերը ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կստանան վկայագրեր ու դրամական պարգևներ: Մրցանակային տեղեր գրաված ուսումնական հաստատություններին կտրամադրվեն երաժշտական գործիքներ, իսկ մրցույթի ակտիվ մասնակիցներին՝ պատվոգրեր: