ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի պատանիները հաջողություններ են գրանցել «Եղեգան փող» համահայկական երկրորդ մրցույթ-փառատոնում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի պատանիները հաջողություններ են գրանցել «Եղեգան փող» համահայկական երկրորդ մրցույթ-փառատոնում

Ազգային նվագարանների հանրահռչակման, շնորհաշատ շվիահարների բացահայտման և խրախուսման  նպատակով  հունիսի 10-ից 30-ը Երևան քաղաքում անց է կացվել «Եղեգան փող» շվիահարների և սրնգահարների համահայկական երկրորդ մրցույթ-փառատոնը։ «Նարեկացի» արվեստի միության, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի և այլ կազմակերպությունների աջակցությամբ արդեն երկրորդ տարին է փառատոնն իր շուրջն է  համախմբում տասնյակ երիտասարդ  երաժիշտների։

Մրցույթ-փառատոնին այս  տարի շուրջ 60 երաժիշտ-կատարողներ են մասնակցել։   Արցախից փառատոնին հեռավար կարգով միացել են Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական, Հադրութի, Ասկերանի և Տողի արվեստի դպրոցների 5 շվիահարներ և մեկ սրնգահար (անհատ կատարող):

Մրցույթի արդյունքներով սրնգահար Գագիկ Ադամյանն արժանացել է փառատոնի Մեծ Մրցանակին:

Շվիահարներ Ավետիս Ստեփանյանը (Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց), Անդրեյ Միրզոյանը (Հադրութի արվեստի դպրոց) և Խաչատուր Լալայանը (Տողի արվեստի դպրոց) զբաղեցրել են 2-րդ մրցանակային տեղը։

Իսկ  Հայկ ՕՀանյանը (Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց) և Վալերի Աղաջանյանը՝ (Ասկերանի արվեստի դպրոց) 3-րդ տեղը։

Փառատոնի գլխավոր հաղթողները երաժշտական գործիքներ են նվեր ստացել։ Իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն արժանացել են  դիպլոմների և նվերների։