ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱրՊՀ-ում մեկնարկել են վերապատրաստման դասընթացները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱրՊՀ-ում մեկնարկել են վերապատրաստման դասընթացները

Հունիսի 3-ին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանն այցելել է Արցախի պետական համալսարան, որտեղ   մեկնարկել է Ստեփանակերտ քաղաքի ուսումնական հաստատությունների հոգեբանների, սոցիալական մանկավարժների, սոցիալական աշխատողների, հատուկ մանկավարժների, լոգոպեդների մասնագիտական վերապատրաստման և ատեստավորման դասընթաց:

Դասընթացը կազմակերպվել է «Արցախի հոգեբանների միություն» մասնագիտական հասարակական կազմակերպության կողմից` ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱրՊՀ եւ «Էրուդիցիա» գիտահետազոտական-վերլուծական կենտրոնի Այսօր՝ հուլիսի 3-ին, ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանն այցելել է  Արցախի պետական աջակցությամբ:

Վերապատրաստման դասընթացը նպատակ է հետապնդում նպաստել սոցիալական և հատուկ մանկավարժության, հոգեբանության բնագավառի մասնագետների՝ հոգեբանների և հատուկ մանկավարժների, սոցիալական մանկավարժների և լոգոպեդների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, կատարել այդ մակարդակի գնահատում, կատարելագործել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, ինչպես նաև հոգեբանական խնդիրներ ունեցող անձանց հետ հոգեկարգավորիչ, շտկողական և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հմտությունները և կարողությունները:

Նորայր Մկրտչյանի համոզմամբ՝  նախաձեռնությունը կարևոր է ու անհրաժեշտ:

«Հոգեբանները, սոցիալական ու հատուկ մանկավարժներն իրենց  ուշադրության տիրույթում պիտի պահեն բոլոր աշակերտներին, առավել ևս՝ ներառական կրթության կարիք ունեցող  երեխաներին: Նրանց  ճնշող մեծամասնությունը  մայրաքաղաքում է սովորում, բայց նույն կարիքներով  երեխաներ կան նաև շրջանների ուսումնական հաստատություններում: Այս ձևաչափով վերապատրաստման դասընթացներ պետք է իրականացնենք նաև շրջաններում»,- իր խոսքում նշել է  Նորայր Մկրտչյանը:  Նախարարը հույս է հայտնել, որ վերապատրաստումը կանցնի  բարձր մակարդակով՝ հնարավություն տալով վեր հանել  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և նրանց հետ աշխատող մասնագետների առջև ծառացած խնդիրները,  գտնել հնարավոր արդյունավետ լուծումներ:

Վերապատրաստումը կանցկացնեն ԱրՊՀ հոգեբանության, սոցիալական և հատուկ մանկավարժության դասախոսները, ԱՀ-ում պրակտիկ հոգեբանական աշխատանքներ իրականացնող մասնագետները, պրակտիկ լոգոպեդը, ինչպես նաև հեռավար ձևաչափով` Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ճանաչված դասախոսները:

Դասընթացը կտևի հինգ օր: Ավարտին մասնակիցները կստանան վկայագրեր: