ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի հունիսի 26-ից սկսել է 2023թ. բուհերի ընդունելության երկրորդ փուլի հայտագրման գործընթացը: Բուհերի ընդունելության հայտագրման երկրորդ փուլին կարող են մասնակցել՝

ա) օտարերկրացիները,

բ) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները,

 գ) հիվանդության պատճառով միասնական քննությունն ընդհատած, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ միասնական քննությանը թույլատրված դիմորդները:

 Երկրորդ փուլի դիմորդները ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են ԳԹԿ: Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է՝

– 3 x 4 չափսի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,

– անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

 – յուրաքանչյուր քննության համար  Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության՝  915013000145 հաշվեհամարին փոխանցած 1500 դրամի կտրոնը:

Ընդունելության քննությունների վճարից ազատվում են՝

 – Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները,

– 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց  հաշմանդամները:

– առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:

 Նշված արտոնություններից օգտվող դիմորդները համապատասխան տեղեկանքը ներկայացնում են դիմում-հայտի հետ: Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը ս. թ. հունիսի 30-ն է, ժամը՝ 17:00-ն:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԳԹԿ  (047)97-40-51 հեռախոսահամարով: