ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմը
հայտարարում է մրցույթ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահական հաշվառման և
գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի (16-3.1-38) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Դիմող Արցախի Հանրապետության քաղաքացիները սույն հայտարարության հրապարակումից հետո 15 օրվա
ընթացքում պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1.գրավոր դիմում,
2.քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար
մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող
պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի, աշխատանքային գրքույկի պատճենները՝
բնօրինակների հետ միասին,
3.արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային
տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
4.մեկ լուսանկար՝ 3×4 չափսի,
5.անձնագրի պատճենը,

  1. արագակար:
    Մրցույթը կկայանա 2023 թվականի հուլիսի 12-ին, ժամը 11:00-ին:
    Մրցույթին մասնակցել ցանկացող Արցախի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ
    ստանալու համար կարող են դիմել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
    նախարարության աշխատակազմ (հասցե՝ Թումանյան 48, հեռախոս՝ 047.96-19-35):