ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսմեկյան տոնական համերգ՝ մանկապարտեզի սաների մասնակցությամբ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսմեկյան տոնական համերգ՝ մանկապարտեզի սաների մասնակցությամբ

Այսօր՝ հունիսի 1-ին, Ստեփանակերտի Մշակույթի  ու երիտասարդության պալատի դահլիճում տեղի ունեցավ  Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական համերգ՝ Ստեփանակերտում գործող 10 պետական և բարեգործական մանկապարտեզների 150 սաների մասնակցությամբ:  Միջոցառման կազմակերպիչը Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի  նախադպրոցական կրթության բաժինն է: Բաժնի վարիչի խոսքով՝ մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը  տարբեր ձևաչափերով էին կազմակերպվում այդ օրվա միջոցառումները: Բայց պատերազմից հետ արդեն 3 տարի շարունակ մանկական տոնական համերգով  են մանկապարտեզների փոքրիկները տոնում իրենց օրն ու շնորհավորում հասակակիցներին:

Պարով , երգով ու ասմունքով երեխաները գովերգեցին հայրենիքը, հայրենասիրությունն ու խաղաղությունը, փոխարենը ստացան նվերներ ԿԳՄՍ նախարարության կողմից:

Նախարար Նորայր Մկրտչյանն էլ իր հերթին շնորհավորեց փոքրիկներին ՝  մաղթելով անհոգ ու խաղաղ մանկություն և ակտիվ մասնակցության  համար  պատվոգրեր շնորհեց   մանկապարտեզների ներկայացուցիչներին: