ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրվել են 2022 թվականի ընթացքում լավագույն ցուցանիշներ գրանցած մարզիկները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրվել են 2022 թվականի ընթացքում լավագույն ցուցանիշներ գրանցած մարզիկները

Մայիսի 18-ին Ստեփանակերտի համար 1 դպրոցում տեղի ունեցավ 2022 թվականի ընթացքում  Հայաստանի Հանրապետության տարբեր առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների և նրանց մարզիչների պարգևատրման արարողությունը։ 

Ողջունելով և շնորհավորելով մարզիկներին ու մարզիչներին՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանն իր խոսքում նշեց․

«Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր հաջորդ հաղթական քայլը կկատարի Եվրոպայի և աշխարհի տարբեր մրցահարթակներում՝ պատվով ներկայացնելով ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը։ Արցախի կառավարությունը հաստատակամորեն  կանգնած է մարզիկների և մարզական ֆեդերացիաների կողքին և հնարավորինս նպաստելու է մեր երկրում սպորտի զարգացմանը»։

Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկներն ու նրանց մարզիչները մայիսի 17-ին պարգևատվել են Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի կողմից։