ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրվել են առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակակիրները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրվել են առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակակիրները

Այսօր՝ մայիսի 12-ին, Ստեփանակերտի համար 1 հիմնական դպրոցում կայացավ 2022-2023 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակային  տեղեր զբաղեցրած աշակերտների պարգևատրման արարողությունը:

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը շնորհավորեց պարգևատրվողներին  և  բարձր  գնահատեց  ուսուցիչների կատարած աշխատանքը: Միաժամանակ բարձրաձայնեց  մտահոգությունները՝ արդյունքները վատ չեն, բայց պետք է ձգտել ավելիին,  որոշ առարկաներից մասնակիցներ ընդհանրապես չեն եղել. պետք է աշխատել այդ ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ռայա Մուսայելյանը համառոտ վերլուծության տեսքով ներկայացրեց առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները:

2022-2023 ուսումնական  տարվա առարկայական օլիմպիադային 16 առարկայից 314 աշակերտ է մասնակցել. Ստեփանակերտ քաղաքից՝ 149 աշակերտ, Ասկերանի շրջանից՝  50, Մարտունու շրջանից՝  54,  Մարտակերտի շրջանից՝ 57, Հադրութի շրջանից՝ 8, Շուշիի շրջանից՝ 11 և Շահումյանի շրջանի Ակնաբերդի դպրոցից՝ 1 աշակերտ:   Շրջափակաման հետևանքով առաջացած խնդիրների պատճառով 16 աշակերտ չի մասնակցել օլիմպիադայի հանրապետական փուլին:

 «ֆիզիկա», «Ինֆորմատիկա», «Աստղագիտություն» և «Գերմաներեն» առարկաներից այս տարի մասնակիցներ չկային:

Ըստ առարկաների, մրցանակային տեղերի և ակտիվ մասնակցության  պատկերն այսպիսինն է.

«Հայոց լեզու»  առարկայի 74 մասնակցից 2-րդ մրցանակային տեղ գրավել է 8, երրորդ տեղ՝  14 աշակերտ:  

«Ռուսաց լեզու» առարկայի  99 մասնակցից մրցանակային տեղ գրավել է 1 աշակերտ:

«Անգլերեն» առարկայի 38 մասնակցից մրցանակային տեղ գրավել է 6 աշակերտ:

«Պատմություն» առարկայի 12 մասնակցից 5 աշակերտ է մրցանակային տեղ զբաղեցրել:

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի 8 մասնակցից  մրցանակային տեղ զբաղեցրել են 2-ը:

«Ֆրանսերեն» առարկայի 2 մասնակցից մրցանակակիր է դարձել 1 աշակերտ:

 «Մաթեմատիկա» առարկայի 16 մասնակցից  5 աշակերտ է մրցանակային տեղ գրավել: 

 ՆԶՊ առարկայի 16 մասնակցից  4 մրցանակակիր ունենք:

Մրցանակային տեղեր չունենք «Հայ գրականություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից:

Մրցանակային տեղերի քանակով 1-ինը Մարտունու շրջանն է,  2-րդ  տեղում  Ստեփանակերտն է,   3-րդ տեղում՝  Ասկերանի շրջանը:

Օլիմպիադայի արդյունքներով տարբեր առարկաներից ամենաբարձր միավորներ վաստակած մասնակիցներն են.

հայոց լեզու –              Սլավա Սեյրանյան՝ 17,7 միավոր (Ստեփանակերտի  N 11 ավագ դպրոց,

11-րդ դասարան)

հայ գրականություն – Լուսինե Ավանեսյան՝ 14,5 միավոր (Մարտունու շրջանի  Բերդաշենի

միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան)

ռուսաց լեզու – Լոլիտա Սարգսյան` 15 միավոր (Ստեփանակերտի N 3 միջնակարգ դպրոցի

12-րդ դասարան)

անգլերեն  –            Սլավա Սեյրանյան՝ 17,35 միավոր  (Ստեփանակերտի N 11 ավագ դպրոց,

11-րդ դասարան)

ֆրանսերեն –         Ալինա Ասրյան՝ 17.5 միավոր (Ստեփանակերտի N 11 ավագ դպրոց, 10-րդ դասարան)

պատմություն –    Ժիրայր Դանիելյան՝ 17,5 միավոր (Ասկերանի շրջանի Խնձրիստանի միջնակարգ դպրոց,

10-րդ դասարան)

ՀԵՊ  –                  Էլինա Պողոսյան և Մարիամ Ավետիսյան՝ 16 միավոր (Մարտունու շրջանի

Ճարտարի հ. 3 հիմնական և Խնուշինակի միջնակարգ դպրոցներ, 9-րդ դասարան)

աշխարհագրություն – Արամ Գալստյան՝ 14 միավոր (Ասկերանի շրջանի Նորագյուղի միջնակարգ դպրոց,

12-րդ դասարան)

մաթեմատիկա –        Արման Օհանյան՝ 18 միավոր (Ստեփանակերտի  N 8 միջնակարգ հոսքային դպրոց,

5-րդ դասարան)

քիմիա  –                  Բենիամին  Հայրապետյան՝ 13 միավոր (Ստեփանակերտի   N 11                                    

ավագ դպրոց, 11-րդ դասարան)

կենսաբանություն- Նարե Դադասյան՝ 13 միավոր (Մարտունու շրջանի Սոսի                

միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան)

ՆԶՊ –                         Սոֆյա Ավանեսյան՝ 17 միավոր (Ստեփանակերտի N 9 հիմնական դպրոց,

8-րդ դասարան)

Արցախի շրջափակման պատճառով առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլը  ևս կազմակերպվել է Ստեփանակերտում: Օլիմպիադայի եզրափակիչ փուլի  ՀՀ կազմկոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ աշակերտների գրավոր աշխատանքները էլեկտրոնային տարբերակով ուղարկվել են  Հայաստանի Հանրապետություն:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլին Արցախից 56 աշակերտ է մասնակցել, որից 2 աշակերտ՝ 2-րդ, 7 աշակերտ՝ 3-րդ մրցանակային տեղերի և 14 աշակերտ՝ գովասանագրերի են արժանացել:

Հանրակրթության վարչության պետ Ռայա Մուսայելյանի խոսքով՝ վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամն է, որ հանրապետական և եզրափակիչ փուլերում առաջին տեղ գրաված աշակերտներ չունենք:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլի  երկրորդ և երրորդ կարգի դիպլոմակիրներն են.

Սեյրանյան Սլավա -Ստեփանակերտի հ. 11 ա/դ, 11-րդ դաս.- II կարգ, III կարգ

Բաբայան Մարիաննա – Ստեփանակերտի հ. 3 մ/դ, 10-րդ դաս. – II կարգ

Գասպարյան Անի – Մարտակերտի հ. 1 մ/դ, 12-րդ դաս. – II կարգ

Պետրոսյան Արգիշտի – Ստեփանակերտի հ. 10 հ/դ, 5-րդ դաս. – III կարգ

Խաչատրյան  Ռուդիկ – Ստեփանակերտի հ. 5 հ/դ, 5-րդ դաս. – III կարգ

Գալստյան Արամ – Ասկերանի շրջ. Նորագյուղի մ/դ, 12-րդ դաս. – III կարգ

Բախշիյան Կարինե – Ասկերանի մ/դ, 9-րդ դաս. -III կարգ

Այդինյան Նարինե    – Ճարտարի հ. 1 մ/դ, 10-րդ դաս. – III կարգ

Սաֆարյան Տիգրան – Ստեփանակերտի հ. 3 մ/դ, 10-րդ դաս. –  III կարգ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  հաղթողներին (դիպլոմակիրներին) նշանակել է անվանական կրթաթոշակ մեկ տարի ժամկետով.

առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,

երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,

երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ: