ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Արցախի Հանրապետությունում գործող հասարակական կառույցների կողմից իրականացվող նպատակային
երիտասարդական ծրագրերի ֆինանսավորման նպատակով Արցախի Հանրապետության կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական ծրագրերի մրցույթ՝ ուղղված
շրջափակման հետևանքով առաջացած խնդիրների մեղմացմանը: Նախարարության կողմից ստեղծված
փորձագիտական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագիրը կֆինանսավորվի 1 500 000 /մեկ
միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով` ծրագրի իրականացման համար:
Ծրագրերի հայտերն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 30-ը ներառյալ:
Հայտերի ներկայացման և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժին՝ ք. Ստեփանակերտ, Թումանյան
59 հասցեով կամ զանգահարել (047) 95-11-96, (097) 29-97-75 հեռախոսահամարներով: Էլ. հասցե՝
eritbajin@gmail.com: