ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր Պարի միջազգային օրն է – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր Պարի միջազգային օրն է

Ապրիլի 29-ը Պարի միջազգային տոն օրն է: Օրը խորհրդանշում է  տարբեր ոճերի պարերի միավորումը՝ որպես արվեստի միասնական ձև, որն ունակ է հատել բոլոր  քաղաքական,  մշակութային և էթնիկ սահմանները:

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության  ՆԶՊ և ԱԾ վարչության  արտադպրոցական ծրագրերի բաժնի  նախաձեռնությամբ  արդեն երկրորդ տարին  կազմակերպվում է երաժշտական փառատոն, որն ազգային երգ ու պարի շուրջ է համախմբում հանրապետության շրջանների և մայրաքաղաքի դպրոցների աշակերտներին:

Այսօր, երբ թշնամին ամեն կերպ փորձում է կոտրել մեր ժողովրդի ոգին, առավել քան երբևէ պետք է պահել ու պահպանել  դարերի խորքից մեզ հասած մեր ազգային երգն ու պարը և փոխանցել սերնդեսերունդ: Փառատոնի անցկացման հիմնական նպատակն էլ հենց  ազգային դաստիարակության և ազգային դիմագծի պահպանումն է:

«Պարը սոսկ ներդաշնակ շարժումների համախումբ չէ, պարը ոգի է, գաղափար  և ուղերձ է՝ ուղղված ողջ հանրությանը, աշխարհին: Այսօրվա ձեր կատարումները պատմում են աշխարհին, որ Արցախը կա, Արցախն ապրում  և արարում է»,- շնորհավորելով ներկաներին Պարի միջազգային օրվա առթիվ՝ նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը:

Փառատոնին  այս տարի 227 դպրոցական էր մասնակցում:  Ծրագրում ընդգրկված էին հայկական ծիսական, ռազմական, աշխատանքային պարեր ու հայրենասիրական երգեր: 

Երաժշտական փառատոնի մասնակից բոլոր դպրոցները պարգևատրվել  են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության պատվոգրերով և հուշանվերներով: