ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն


Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
աշխատակազմը հայտարարում է աշխատակազմի կրթության և գիտության վարչության մասնագիտական
կրթության և գիտության բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 16-4.1-17) թափուր պաշտոնի
մասին:
Տվյալ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել
միայն գործող հավաստագիր ունեցող քաղաքացիները:
Դիմող ԱՀ քաղաքացիները, հայտարարության հրապարակման հաջորդ օրվանից տասն
աշխատանքային օրվա ընթացքում, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարության աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը,
2) գրավոր դիմում,
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը
(պատճենները),
4) աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
5) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող
ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ
համապատասխան տեղեկանք,
6) մեկ լուսանկար՝ 3×4 սմ չափսի,
7) անձնագրի պատճենը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արցախի Հանրապետության կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմ (հասցե՝ ք.Ստեփանակերտ, Թումանյան
48, հեռ. 96-19-35):