ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Սիրելի  հայրենակիցներ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի հետ համատեղ և «Տնջրե» ազգագրական երգի-պարի համույթի ուժերով 2023 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կկայանա ազգագրական պարերի ու պարերգերի հանրապետական փառատոն, որին կարող են մասնակցել Արցախի Հանրապետության հանրակրթական ու արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների պարախմբերը՝ ներկայացնելով հայ ժողովրդի մշակութային ինքնությունն ու ազգային առանձնահատկություններն արտացոլող պարեր ու պարերգեր:

Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն վարպետաց դասեր Ստեփանակերտ քաղաքում և Արցախի Հանրապետության շրջաններում՝ լավագույն պարախմբերի ընտրության նպատակով:

Փառատոնի ավարտին տեղի կունենա ազգագրական պարերի ֆլեշմոբ Ստեփանակերտ քաղաքում, որի ընթացքում բոլոր մասնակից խմբերը կպարեն «Էջմիածին»  և «Մշո քոչարի» պարերը:

Կկայանա նաև եզրափակիչ համերգ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում՝ լավագույն  պարախմբերի ընդգրկմամբ:

 Ազգագրական պարերի ու պարերգերի հանրապետական փառատոնի կարգը կտրամադրվի Արցախի Հանրապետության հանրակրթական, արվեստի դպրոցներին և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններին:

Մասնակցության կարգն ու հայտը՝ ստորև 👇