ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կրթության և մշակույթի ոլորտների պատասխանատուներն աշխատանքային այցով եղել են շրջկենտրոններում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կրթության և մշակույթի ոլորտների պատասխանատուներն աշխատանքային այցով եղել են շրջկենտրոններում

Վերջին օրերին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը կրթության և մշակույթի ոլորտների պատասխանատուների հետ  աշխատանքային այցով եղել է Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում։ Շրջկենտրոններում հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ քննարկվել է  դպրոցներում  կարգապահության պատշաճ կազմակերպման  հարցը։

Ոլորտի պատասխանատուները ծանոթացել են նաև շրջկենտրոններում գործող մշակույթի կենտրոնների, արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, գրադարանների և թանգարանների  աշխատանքներին, մշակութային օջախներում առկա խնդիրներին:

Նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ արձանագրված խնդիրների մեծ մասը համընդհանուր է բոլոր շրջանների համար: Կրթական և մշակութային օջախներում առկա  են շենքային պայմանների  բարելավման և կադրային քաղաքականությանը վերաբերող հարցեր, իսկ գրադարաններում նաև գրքային ֆոնդի պակաս կա:

Հանդիպումների ժամանակ մասնակիցները բարձրաձայնել են քննարկվող թեմաների շուրջ առկա խնդիրները, արտահատել իրենց դիրքորոշումները, կիսվել առաջարկություններով։