ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների հավատարմագրված մասնագիտության կրթական ծրագրի պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպում: Փաստաթղթերի ընդունումը կազմակերպվում է սույն թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը:

Դիմորդը լրացնում է դիմում-հայտ  դրա հետ ներկայացնելով՝

ա) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,

բ) ներդիրի (միջուկի) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,

գ) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, փախստականի վկայական, կացության վկայական) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,

դ) 2 լուսանկար (3X4 սմ չափսի):

         Դիմում–հայտը լրացվում  և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից:

Փաստաթղթերը ընդունվում են ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչության մասնագիտական կրթության և գիտության բաժնում:

Հեռախոս՝ 047941139