ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի ապրիլի 15-ից սկսում է  2023թ. բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության  և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական  և ներբուհական  քննությունների հայտագրման գործընթացը:

     Ընդունելության քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը   նշելու համար դիմորդն ընդունելության դիմում-հայտը էլեկտրոնային եղանակով ուղարկում է՝

  • Արցախի Հանրապետության ԳԹԿ-ի atc.nk.am@mail.ru էլեկտրոնային փոստին, եթե ցանկանում է ընդունվել Արցախի Հանրապետության որևէ բուհ կամ Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով Հայաստանի Հանրապետության որևէ բուհ, և եթե ընտրած մասնագիտության  ընդունելության մրցութային քննությունները  միասնական են,
  • Հայաստանի Հանրապետության ԳԹԿ-ի կայքէջին, եթե ցանկանում է ընդունվել Հայաստանի Հանրապետության բուհ՝  Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով և ընտրած մասնագիտության ընդունելության քննությունները  ներբուհական են, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության որևէ բուհ՝ ոչ նպատակային տեղերով:

Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև՝

  • 3×4 չափսի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • յուրաքանչյուր քննության համար փոխանցել 1500 դրամ՝ միասնական քննությունների համար Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության՝ ԳԹԿ-ի 915013000145 հաշվեհամարին, ներբուհական քննությունների համար համապատասխան բուհի հաշվեհամարին և փոխանցված գումարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակն ուղարկել դիմում-հայտի հետ:

Ընդունելության քննությունների վճարից ազատվում են՝

– Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները,

– 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները,

– առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:

     Նշված արտոնություններից օգտվող դիմորդները համապատասխան տեղեկանքի էլեկտրոնային տարբերակն ուղարկում են ընդունելության դիմում-հայտի հետ:

 Դիմում-հայտերի  ընդունման վերջնաժամկետը ս. թ. մայիսի  8-ն է,  ժամը՝ 18:00-ն:

 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (047)97-40-51 հեռախոսահամարով։