ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սպորտի ոլորտում ամփոփվել են 2022-ի արդյունքները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սպորտի ոլորտում ամփոփվել են 2022-ի արդյունքները

2022 թվականը արցախյան մարզաշխարհում առանձնացել է ակտիվ մարզական միջոցառումներով, Եվրոպայի և միջազգային մրցաշարերում գրանցած հաջողություններով:

Արցախի ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության և հանրապետությունում գործող ֆեդերացիաների կողմից անցնող տարում 2114 մարզիկի մասնակցությամբ 29 տեղական մարզական միջոցառում է կազմակերպվել:

26 մարզիկ 2022 թվականին աշխարհի  առաջնություններից 2 ոսկե, 4 արծաթե և 8 բրոնզե մեդալ է  նվաճել:

Եվրոպայի առաջնություններին Արցախից 36 մարզիկ է մասնակցել: Մարզիկներից  6-ը գրավել է  առաջին, 10-ը՝  երկրորդ և 9-ը  երրորդ տեղ:

Միջազգային մրցաշարերի մասնակից 120 մարզիկից 30-ը վերադարձել է  ոսկե , 19-ը՝ արծաթե, 12-ը՝ բրոնզե մեդալներով:

2022 թվականին Արցախից 1353 մարզիկ Հայաստանի Հանրապետությունում  մասնակցել է 127 մարզական միջոցառումների: Նրանցից  130-ը գրավել է առաջին տեղ, 123-ը՝ երկրորդ և 131-ը՝ երրորդ տեղ:

92 մարզիկ և մարզիչ մասնակցել են ուսումնամարզական հավաքների, իսկ 15 մարզիչ՝ սեմինար պարապմունքների:

Ընդհանուր առմամբ, ԱՀ, ՀՀ, միջազգային, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին 3649 մարզիկ է մասնակցել՝ գրավելով 430 առաջին, 407 երկրորդ, 496 երրորդ մրցանակային տեղեր: