ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որտեղ գերատեսչության պատասխանատուների հետ քննարկել է ոլորտային մի շարք հարցեր, որոնց կարգավորումը միտված է նպաստելու համակարգի արդյունավետ աշխատանքին։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախարարության կողմից համակարգվող ոլորտների զարգացման ռազմավարության մշակման, խորհրդատվական մարմնի ստեղծման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների պետական պարգևների ու պատվավոր կոչումների հատկացման կարգի հստակեցման, հանրության հետ հետադարձ կապի ապահովման հարցերին և այլն։

Վերջում Հ. Մինասյանը համակարգի պատասխանատուներին տվել է հանձնարարականներ, հորդորել ոլորտային խնդիրների պատշաճ կարգավորման հարցում ցուցաբերել բարձր պատասախանատվություն։