ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Միջոցառում՝ նվիրված մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Միջոցառում՝ նվիրված մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին

Դեկտեմբերի 2-ին պատմաերկրագիտական թանգարանում Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության և Արցախի պատմաերկրագիտական թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս  մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին:

ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝  անժխտելի է Բաղրամյանի  դերակատարությունը հայրենական պատերազմի տարիերին.   «Բաղրամյանը երբևէ իրեն չհամարեց այլ պետության  զավակ, և միշտ ասում էր, որ ինքը հայ ժողովրդի զավակ է: ԽՍՀՄ տարիներին սա հերոսություն  էր»:

Պատմաբան Մհեր Հարությունյանը իր ելույթում անդրադարձավ մարշալ Բաղրամյանի՝ որպես  ռազմական գործչի տաղանդին և բացառիկ հմտություններին, անհատականություն, ում  հատուկ էր կազմակերպվածությունը, համարձակությունը,  ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու ունակությունը, մարդկայնությունը:

Ելույթներին հաջորդեց թանգարանի ցուցասրահում մարշալ Բաղրամյանի կյանքի, գործունեության, անցած հերոսական ուղու մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը, որից հետո ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու ցուցադրությանը ներկայացված նյութերին և լուսանկարներին, որոնց մեծ մասը Հայաստանի  ազգային արխիվի պահոցից էր:

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին Արցախի հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը, կառավարության անդամներ, մտավորականներ, զինվորականներ, ուսանողներ: