ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի աղջիկների վոլեյբոլի թիմը հերթական հաղթանակն է գրանցել – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի աղջիկների վոլեյբոլի թիմը հերթական հաղթանակն է գրանցել

Նոյեմբերի 14-ին Երևան քաղաքում կայացավ ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով վոլեյբոլի առաջնություն, որին մասնակցում էր տղաների` հինգ և աղջիկների վեց թիմ: Արցախից մրցումներին մասնակցում էր Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի աղջիկների թիմը։  Ենթախմբում գրանցելով երկու հաղթանակ՝ Արցախի թիմն անցավ  եզրափակիչ փուլ։ Եզրափակչում մրցապայքարը Երևանի հ. 170 ավագ դպրոցի աղջիկների հետ էր:  Հանդիպումն ավարտվեց մեր աղջիկների հաղթանակով:  Այսպիսով, Արցախի աղջիկների  վոլեյբոլի թիմը դարձավ առաջնության չեմպիոն։ Թիմի մարզիչներն են Գայանե Մելքումյանը, Կարինե Կոստանդյանը և Մելորա Մնացականյանը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են գավաթով, համապատասխան կարգի մեդալով և հավաստագրերով։ Արցախի աղջիկների թիմից լավագույն խաղացող է ճանաչվել Դայանա Խաչատրյանը, ով ՀՎՖ-ի կողմից խրախուսական նվեր է ստացել։