ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախը արցախցունն է. բազմահազարանոց հանրահավաք Վերածննդի հրապարակում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախը արցախցունն է. բազմահազարանոց հանրահավաք Վերածննդի հրապարակում

Հազարավոր արցախցիներ այսօր հավաքվել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` իրենց ազատ կամքն արտահայտելու Արցախի ապագայի վերաբերյալ։

ԱԺ-ի արտահերթ նիստից հետո, որին ուղիղ միացմամբ հետևում էին բազմահազարանոց հավաքի մասնակիցները, ելույթներ հնչեցին հենց հրապարակից։

Մտավորականության, մշակույթի ոլորտի, երիտասարդության ներկայացուցիչների ելույթներում ընդգծվում էր արցախցիների հստակ դիրքորոշումը. արցախցին ապրել է ու շարունակելու է ապրել, արարել իր պատմական հայրենիքում, որի պաշտպանության ու հարատևման համար կյանքի գնով պայքարել են սերունդներ։ Արցախը հայկական է ու երբեք չի լինելու ագրեսոր Ադրբեջանի կազմում, քանզի դա կնշանակի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարում։ Արցախը շարունակում է մնալ համայն հայության լինելիության գրավականը։ Ու քանի դեռ Արցախում իշխում է միակամության ու սեփական հողում ապրելու իրավունքի համար պայքարի ոգին, աշխարհը չի կարող հաշվի չնստել այդ իրավունքի արդարացի իրացման հետ։ Իսկ արցախցիներն այսօր, ինչպես 88-ին, միակամ էին։