ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրվել են կրթության և գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրվել են կրթության և գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ

Հոկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

Ուսուցչի օրվա առթիվ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պետական պարգևներ և պատվավոր կոչումներ են շնորհվել կրթության և գիտության ոլորտի մի խումբ գործիչների։

-Մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած նշանակալի վաստակի համար Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժի կոչմանն են արժանացել Էմմա Հովհաննեսի Ինանցը, Ալվինա Աշոտի Ասրյանը, Էլմիրա Արտավազդի Հայրապետյանը, Ռիտա Ալեքսանդրի Արզումանյանը, Նորա Միքայելի Թամրազյանը, Անժելա Լևոնի Գաբրիելյանը, Էլեոնորա Միքայելի Բաբայանը, Նինա Նիկոլայի Բադունցը, Ռուբեն Ալեքսանդրի Օսիպովը,Գրիշա Սուրենի Ղազարյանը՝«Ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» կոչմանը։

-Գիտության և կրթության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Տորիկի Հայրապետյանին շնորհվել է Արցախի Հանրապետության «Գիտության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը։

-Մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով են պարգևատրվել Գայանե Ալեքսանդրի Գրիգորյանը, Վերա Կիմի Հայրիյանը, Մայիլա Սուլեյմանի Ալավերդյանը, Մելսիդա Սուրենի Քարդումյանը։

-«Երախտագիտություն» մեդալով՝ Ծովինար Ռաֆիկի Առստամյանը, Քրիստինա Նորայրի Իսրայելյանը, Գառնիկ Ռադիկի Իսրայելյանը, Ալինա Աշոտի Արզումանյանը, Ծովինար Վերդիի Արզումանյանը, Անուշ Վլադիմիրի Ավանեսյանը, Ստելլա Մանուչարի Գասպարյանը։

-ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պատվոգրերի ու դրամական պարգևների են արժանացել նաև «Տարվա լավագույն դպրոց», «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն զինղեկ» մրցույթների հաղթողները։

-«Տարվա լավագույն դպրոց» մրցույթի արդյունքներով՝«Արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների լավագույն դրվածքի համար» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ստեփանակերտի հ. 12 հիմնական դպրոցը։

-«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի արդյունքներով՝«Աշակերտների մեջ առարկայի նկատմամբ հետաքրքրություններ զարգացնելու կարողությունը» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ասկերանի շրջանի Պատարայի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Խաչիկ Ռուդիկի Սարգսյանը

-«Առարկայի իմացության մակարդակը» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մարտակերտի շրջանի Չլդրանի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Ժիրայր Սաշայի Գրիգորյանը

-«Սովորողների անհատական առանձնահատկությունները հաշվի առնելը» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մարտունու հ. 1 միջնակարգ հոսքային դպրոցի դասվար Սուսաննա Միքայելի Սարգսյանը

-«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Ստեփանակերտի հ.2 պետական մանկապարտեզ» ՊՈԱԿ դաստիարակ Անահիտ Հակոբի Ավագյանը:

-«Սիրտս նվիրում եմ երեխաներին» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Մարտունու հ.2 պետական մանկապարտեզ» ՊՈԱԿ դաստիարակ Իրինա Վիլյամի Ստեփանյանը։

-«Երեխաների հետ վարվեցողությունը» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հաթերքի պետական մանկապարտեզ» ՊՈԱԿ դաստիարակ Գայանե Բորիսի Իսկանդարյանը։

-«Տարվա լավագույն զինղեկ» մրցույթի արդյունքներով՝ «Առարկայի գերազանց իմացության և ՆԶՊ առարկայից օլիմպիական թիմին լավագույնս նախապատրաստելու համար» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ստեփանակերտի հ. 9 միջնակարգ դպրոցի զինղեկ Արսեն Հենրիկի Հարությունյանը

-«Աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ձեռքբերումների համար» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մարտունու շրջանի Նորշենի միջնակարգ դպրոցի զինղեկ Պարույր Սուրենի Հակոբյանը։

-«Սաների մեջ առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ասկերանի շրջանի Խնածախի միջնակարգ դպրոցի զինղեկ Անդրանիկ Էդուարդի Զաքարյանը։