ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հավաստագրեր են ստացել ամենամյա առարկայական վերապատրաստումներին մասնակցած ուսուցիչները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հավաստագրեր են ստացել ամենամյա առարկայական վերապատրաստումներին մասնակցած ուսուցիչները

Օգոստոսի 18-ից 30-ը ներառյալ ԱՀ ԿԳՄՍ նախարարության և «Էպիկենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ տեղի են ունեցել ամենամյա վերապատրաստման դասընթացներ «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Անգլերեն», «Տարրական կրթություն և մեթոդիկա» առարկաներից: Դասընթացներին մասնակցած ուսուցիչներին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հանձնվել են վկայագրեր ու հավաստագրեր։

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին անմնացորդ նվիրումի համար և բարձր գնահատել նրանց դերը սերունդների դաստիարակության գործում:

«Էպիկենտրոն» ՀԿ համահիմնադիր Սոֆյա Հովսեփյանը տարբեր ծրագրերով  Արցախում հաճախ է լինում: Պարբերաբար սեփական նախաձեռնությամբ իրականացնում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, սակայն առաջին անգամն է, որ ուսուցիչների պարտադիր նախաատեստացիոն վերապատրաստումներն Արցախի կրթության գերատեսչությունը վստահել է իրենց թիմին: 

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Սոֆյա Հովսեփյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի:

 «Մեզ պետք են այսպիսի հանդիպումներ, հատկապես պատերազմից հետո:  Սա վկայում է այն մասին, որ Արցախն ապրում է, Արցախն արարում է, և ուսուցչի ձեռքերում  է մեր երկրի ապագան։ Ինչպես ուղղորդենք ապագան, այնպես էլ այն  կընթանա», – իր խոսքում նշեց Կաղարծու միջանակարգ դպրոցի ուսուցչուհի  Լուսինե Մովսիսյանը:

Համագործակցելու և ծրագրին աջակցելու համար «Էպիկենտրոն» ՀԿ-ի կողմից շնորհակալագրեր են ստացել Արցախի կրթության գերատեսչություն ներկայացուցիչները: