ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարարի ուղերձը գրադարանավարի օրվա առթիվ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարարի ուղերձը գրադարանավարի օրվա առթիվ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է․«Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ։

Գրադարանը միշտ եղել ու շարունակում է լինել մեր հոգևոր ու մշակութային արժեքների ձևավորման դարբնոցը։ Նորարարական տեխնոլոգիաների զարգացումն ու տեղեկատվական արտահոսքի մեծ ընթացքն անգամ չեն խամրեցնում գրքի փայլն ու հմայքը, և այն այսօր էլ մնում է արժևորված։

Ընթերցանության պակասն ու գրքի ուրացությունը հասարակությանը կարող են հասցնել գաղափարական ճգնաժամի ու աղետի։ Ուստի, այս պարագայում շատ կարևոր է ձեր առաքելությունը գրադարան – հասարակություն կապի ապահովման ու առավել սերտացման գործում։

2020թ. տեղի ունեցած պատերազմի հետևանքով գրադարանային համակարգի խնդիրները բնականաբար ավելացել են, և մենք պետք է համատեղենք մեր ջանքերը առկա հիմնախնդիրների առավելագույնս արագ ու հիմնավոր լուծման ուղղությամբ։

Սիրելի՛ գրադարանավարներ, կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ ուժ, անսպառ եռանդ ու ստեղծագործական նորանոր հաջողություններ»։