ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աղջիկների թիմը լողափնյա վոլեյբոլի ՀՀ առաջնությունից վերադարձել է բրոնզե մեդալով – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աղջիկների թիմը լողափնյա վոլեյբոլի ՀՀ առաջնությունից վերադարձել է բրոնզե մեդալով

Սեպտեմբերի 27-ից 28-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Երևանում  անց է կացրել ՀՀ դպրոցականների լողափնյա վոլեյբոլի 2022թվականի առաջնությունը, որին մասնկացում էին նաև Արցախի տղաների և աղջիկների թիմերը՝ երկուական մարզիկներով:

Առաջնությունն անց է կացվել ՀՀ և ԱՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի ծրագրով: ՀՀ մարզերից ու Արցախից մրցումներին աղջիկների՝ 6, տղաների՝ 9 թիմ է մասակցել: Երկօրյա մրցապայքարում Արցախի աղջիկների թիմը զբաղեցրել է երրորդ մրցանակային տեղը(մարզիչ՝ Գայանե Մելքումյան):

Պատանի վոլեյբոլիստները պարգևատրվել են  առաջնության գավաթներով, համապատասխան կարգի մեդալներով ու պատվոգրերով:

«Չնայած Արցախում լողափնյա վոլեյբոլով զբաղվելու պայմաններ չկան, արցախցի պատանի վոլեյբոլիստները միշտ գոհացուցիչ արդյունքներով են վերադառնում ՀՀ առաջնությունից»,- ասում է աղջիկների թիմի մարզիչ Գայանե Մելքումյանը: