ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել է հաշմանդամ ազատամարտիկների միջև շախմատի մրցաշարը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել է հաշմանդամ ազատամարտիկների միջև շախմատի մրցաշարը

Սեպտեմբերի 22-ից 24-ը Ստեփանակերտի Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում անց են կացվել հաշմանդամ ազատամարտիկների միջև շախմատի մրցումներ: Շախմատի մասսայականացման, ազատամարտիկների առօրյան հետաքրքիր դարձնելու նպատակով Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը և ազատամարտիկների միությունը ամեն տարի իմաստուն խաղի շուրջ են  համախմբում հաշմանդամություն ունեցող և վիրավոր ազատամարտիկներին:

Մրցաշարն այս տարի անց է կացվել շվեցարական մրցակարգով, 6 խաղափուլով, որին մասնակցում էին 12 ազատամարտիկ՝ մայրաքաղաքից ու հանրապետության շրջաններից:

Եռօրյա մրցապայքարում  առաջին տեղը գրավել է Գագիկ Աբրահամյանը(Կարմիր Շուկա), երկրորդ մրցանակային տեղում Արարատ Այարյանն է (ք. Մարտակերտ) իսկ երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Արշավիր Գասպարյանը(ք.Մարտունի):

Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության և Արցախի ազատամարտիկների միության պատվոգրերով,  դրամական պարգևներով ու նվերներով: