ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկը սամբոյի Եվրոպայի առաջնությունից վերադարձել է արծաթե մեդալով – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկը սամբոյի Եվրոպայի առաջնությունից վերադարձել է արծաթե մեդալով

Սեպտեմբերի 15-ից 18-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում է անցկացվել Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որին ՀՀ սամբոյի հավաքականի կազմում մասնակցել է նաև Արցախի սամբոյի հավաքական թիմը: Երեք մարզիկներից Աղվան Պետրոսյանը վերադարձել է հաղթանակով: Սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակրին ընդունել են մայրաքաղաքի համար 5 հիմնական դպրոցում: