ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում

Սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն ընդունել է Արցախի պատվիրակությանը, որի կազմում էին ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը և Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը։ Ա. Հակոբյանը ներկայացրել է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներն ու պատերազմի հետևանքով առաջացած կրթամշակութային խնդիրները։ ԿԳՄՍ նախարարը Լորան Վոքիեին է նվիրել Ամարասի վանքի պատկերով խորհրդանշական նվեր։

Հանդիպումից հետո Արցախի պատվիրակության համար շրջայց է կազմակերպվել Լիոնի ԹՈՒՄՈ կենտրոնում, որին հաջորդել է Արցախի պետական կամերային նվագախմբի համերգը։ Այն կազմակերպվել է Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ՝ ԱՀ անկախության 31-րդ տարեդարձին նվիրված։Համերգի ավարտին Լորան Վոքիեն իր գոհունակությունն է հայտնել՝ նշելով, որ Արցախի կամերային նվագախումբը հիացրել է հանդիսատեսին։