ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պահանջվում է ուսուցիչ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պահանջվում է ուսուցիչ

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ օրակարգում են մնում կրթական ոլորտի թեմաները: Ընդ որում՝ ոչ միշտ հաճելի: Այս թեմաներից մեկը, արդեն տարիներ շարունակ, մնում է ուսուցիչների դեֆիցիտը: Այն, հատկապես բնագիտական հատվածում արդեն սպառնալի չափերի է հասնում: Առավել մտահոգիչն այն է, որ ոլորտի անգամ ամենալավատես պատասխանատուները այս առումով հուսադրոց ոչինչ չունեն ասելու: