ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աղվերանում կայացել է Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աղվերանում կայացել է Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովը

Օգոստոսի 16-21-ը Աղվերանում կայացել է Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովը, որը միավորել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական կրթօջախների ներկայացուցիչներին՝ բարձրաձայնելու կրթական ոլորտում հայապահպանության արդի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:Խորհրդաժողովի բացմանը մասնակցել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը և կրթության ու գիտության վարչության պետ Ռ․ Մուսայելյանը։

Խորհրդաժողովի մեկնարկի կապակցությամբ մասնակիցներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Նախարար Ա․ Հակոբյանը ևս շնորհավորել է խորհրդաժողովի մասնակիցներին և ներկայացրել Արցախի Հանրապետության կրթական համակարգի ներկայիս իրավիճակը նախադպրոցական կրթությունից մինչև բուհեր և գիտություն, հետպատերազմյան խնդիրները, առկա մարտահրավերները։

Հարց ու պատասխան ձևաչափով տեղի է ունեցել քննարկում, հնչել են համագործակցության առաջարկներ Արցախի ուսուցիչներին վերապատրաստելու, սեմինարներ կազմակերպելու և այլ ուղղություններով։ Ի պատասխան հնչեցված առաջարկների՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել դրանք մանրամասն քննարկել և ծառայեցնել ի նպաստ Արցախի կրթական համակարգի բարելավման։ Խորհրդաժողովն անցկացվել է լիագումար նիստերի և առանձին մասնախմբերում՝ աշխատանքային քննարկումների ձևաչափով, որին մասնակցել է 21 երկրի կրթական ոլորտի շուրջ 90 ներկայացուցիչ։