ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկները Վրաստանից մեդալներով են վերադարձել – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկները Վրաստանից մեդալներով են վերադարձել

Օգոստոսի  2 -7-ը  Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվեց  ուշուի միջազգային Ա կարգի մրցաշարը, որին մասնակցում  էր մոտ 200 մարզիկ աշխարհի  8 երկրներից:  Արցախցի մարզիկները մրցաշարին մասնակցում էին Սանդա և Թաոլու մարզաձևերում։

Սանդա մարզաձևում  առաջնության չեմպիոնի տիտղոսին են արժանացել Կառոլինա  Համբարձումյանը (-42կգ), Արեն Գասպարյանը (48կգ) և  Արսեն Բաղրյանը (60կգ) ։ 

Նարեկ Ղահրամանյանը (60կգ) և Հայկ  Գասպարյանը (-56կգ) արժանացել են երկրորդ մրցանակային տեղի։

Տարբեր քաշային կարգերում երրորդ մրցանակային տեղ են գրավել Տիգրան  Թովմասյանը (56կգ), Ավաննես Զաքարյանը (56կգ), Ալեն  Սաղյանը (70կգ)։

Թաոլու մարզաձևում մեր աղջիկները մասնակցել են երեք մարզաոճում։ Մասնակցելով Նանցուան, Նանդաո և Նանգուն ոճերում՝ Թամարա Ավանեսյանը  նվաճել է 3 ոսկե մեդալ։ Օքսանա Հուռումյանը Նանցուան և Նանդաո ոճերում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Նանգուն ոճում՝ արծաթե մեդալի։