ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախից 54 դպրոցական մասնակցել է «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարին – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախից 54 դպրոցական մասնակցել է «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարին

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանի նախաձեռնությամբ և ԱՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Արցախից 54 դպրոցական այս ամառ մասնակցել է Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում անցկացված «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարին։ Արցախցի ճամբարականների առաջին հերթափոխը՝ թվով 32 դպրոցական, Դիլիջանում էին հունիսի 28-ից մինչև հուլիսի 7-ը։ Իսկ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 3-ն իրականացված երկրորդ հերթափոխին Արցախից 22 աշակերտ էր մասնակցել։

Տեխնոլոգիական ճամբարի կազմակերպիչները հագեցած ծրագիր էին  նախատեսել  ճամբարականների համար՝ ռոբոտաշինություն, անօդաչու թռչող սարքերի ծրագրավորման, ղեկավարման դասընթացներ, ինչպես նաև ժամանցային ծրագրեր։

«Արմաթ» տեխնոլոգիական ճամբարն ամենամյա բնույթ է կրում։ Կազմակերպիչները հույս ունեն, որ տարեցտարի ավելի շատ աշակերտներ ընդգրկելու հնարավորություն կունենան։