ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի բռնցքամարտիկը միջազգային առաջնության չեմպիոն է ճանաչվել – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի բռնցքամարտիկը միջազգային առաջնության չեմպիոն է ճանաչվել

Հուլիսի 28-31-ը Վրաստանում անցկացված բռնցքամարտի միջազգային առաջնությանը ՀՀ հավաքականի կազմում մասնակցել է նաև արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը:  Երեք մենամարտում հաղթանակ գրանցելով՝ արցախցի մարզիկը 52կգ քաշային կարգում առաջնության չեմպիոն է ճանաչվել:

Մարզիչ Նարեկ Աբրահամյանի խոսքով՝ պատանի բռնցքամարտիկի համար սա կարևոր ու սպասված հաղթանակ է, ինչը  հնարավորություն կտա աշնանը մասնակցելու Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: