ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկները համաՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերից վերադարձել են մրցանակներով – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկները համաՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերից վերադարձել են մրցանակներով

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունն ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող կառույց է, որն աշխարհի տարբեր երկրներից հայ մարզիկներին համախմբելու նպատակով 4 տարին մեկ անգամ  անց է կացնում մարզական խաղեր:

Հուլիսի 20-30-ը ՀՀ-ում անցկացվեցին  համաՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերը, որին մասնակցեցին 20 երկրից 650 հայ մարզիկներ: Համահոմենեթմենական 11-րդ մարզախաղերին Արցախն առաջին անգամ է մասնակցում: Արցախցի մարզիկներն իրենց ուժերը փորձեցին սեղանի թենիս, աթլետիկա և վոլեյբոլ մարզաձևերում:

Հուլիսի 27-28-ը արցախցի թենիսիստները, մասնակցելով սեղանի թենիսի մրցումներին, զբաղեցրին հետևյալ պատվավոր տեղերը.

Սերգեյ Ավանեսյան՝ 1-ին տեղ

Յանա Պետրոսյան՝ 1-ին տեղ

Հրայր Սողոմոնյան՝ 2-րդ տեղ

Թիմի մարզիչ` Ալիկ Հովհաննեսով:

Մարզիչ Արտո Առստամյանի գլխավորությամբ հուլիսի 25-ին Գյումրի քաղաքում կայացած աթլետիկայի ՀՄԸՄ-ական խաղերին  մեր մարզիկներն ունեցան հետևյալ արդյունքները.

 Լինա  Քոչարյան՝ 100մ՝ 2-րդ տեղ, հեռացատկ՝ 2-րդ տեղ

 Գալին Գալինսկի՝ 100մ՝  3-րդ տեղ, 800մ՝ 1-ին տեղ

Մարտին Դադայան՝ 100մ՝ 2-րդ տեղ, 800մ՝ 1-ին տեղ

Իսկ վոլեյբոլի աղջիկների թիմը համահոմենեթմենական 11-րդ մարզախաղերում գրավեց 3-րդ մրցանակային տեղը: Թիմի  մարզիչներն են Մելորա Մնացականյանն ու Գայանե Մելքումյանը:

Արցախի թիմը գլխավորում էր ՀՄԸՄ Արցախի վարչության ատենապետ Դավիթ Գրիգորյանը։