ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ պետական նախարարը հանդիպել է մշակույթի գործիչների հետ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ պետական նախարարը հանդիպել է մշակույթի գործիչների հետ

Հուլիսի 21-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել մշակույթի ոլորտի խնդիրներին վերաբերող հանդիպում-քննարկում, որին ներկա էին ԱՀ պետական նախարար Ա. Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հակոբյանը, ԱՀ նախագահի խորհրդական Ա. Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լ.Հովհաննիսյանը, ոլորտի պատասխանատուներ, մշակութային հաստատությունների ու կրթօջախների ղեկավարներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խնդիրներ, որոնց առկայությունը խոչընդոտում է ոլորտի արդյունավետ աշխատանքներին։

Առկա խնդիրների շարքում առաջնային էին՝

-աշխատավարձերի բարձրացման հարցը,

-կադրային քաղաքականության վերանայումը,

-ՄՊՍ կենտրոնների, արվեստի դպրոցների, մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավումը և անհրաժեշտ գործիքներով ու համապատասխան գույքով ապահովումը։

Ներկաները բարձր են գնահատել քննարկման արդյունավետությունը, հույս հայտնել, որ հնարավորինս սեղմ ժամկետում կկարգավորվեն ոլորտում առկա խնդիրները։