ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Ս․ թ․ հուլիսի 23-ից 27-ը Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» աջակցությամբ կիրականացվի «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագրով նախագիծը։

Արամ Սաթյանի, Մարտին Վարդազարյանի, Էդգար Գյանջումյանի, Նարինե Զարիֆյանի, Աշոտ Ղազարյանի, Վահե Հայրապետյանի, Էդմոնդ Մակարյանի, Լուսինե Կզոչյանի, Մարիա Խանդանյանի, Արմեն Մկրտչյանի, Արման Աբրահամյանի մասնակցությամբ  համերգային ծրագրեր նախատեսվում են Արցախի հետևյալ համայնքներում՝

Հուլիսի 25 –Աղավնո (Գ․ Նժդեհի անվան դպրոց, 16։00-ին)

Հուլիսի 26 – Ճարտար (Մարզամշակութային պալատ, 14։00-ին), Մարտունի (Մշակույթի պալատ, 17։00-ին)

Հուլիսի 27 – Ստեփանակերտ (Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ, 19։00-ին)։

Մուտքն ազատ է։