ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Լեռնային Արցախ»-ի մանկապատանեկան թիմը Գերմանիայից վերադարձել է մրցանակով – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Լեռնային Արցախ»-ի մանկապատանեկան թիմը Գերմանիայից վերադարձել է մրցանակով

Հուլիսի 7-11-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությունում «Լեռնային Արցախ»-ի մանկապատանեկան (մինչև 15տարեկաններ) թիմը գրավել է 3-րդ մրցանակային տեղը։  «Լեռնային Արցախ»-ը 10 հանդիպում  է ունեցել,  որից 7-ն ավարտել է հաղթանակով, գրանցել 2  ոչ ոքի և մեկ  պարտություն։

«Առաջնությունը արցախցի պատանի ֆուտբոլիստների համար միջազգային փորձ ձեռք բերելու, եվրոպական ակումբների մարզիկների հետ ուժերը փորձելու մեծ հնարավորություն էր, որն իրականություն դարձավ գերմանահայ Մարատ Հովհաննիսյանի և «Լեռնային Արցախ» ակումբի նախագահ Մհեր Ավանեսյանի համատեղ ջանքերով»,- ասում է թիմի մարզիչ Զաուր Արամյանը։

Առաջնությանը մասնակցում էր 12 ֆուտբոլային թիմ՝ Գերմանիայի, Ուկրաինայի, Չեխիայի, Իսրայելի լավագույն ակումբներից։