ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

287 ոսկե մեդալ՝ 2022թ․ առաջին կիսամյակում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

287 ոսկե մեդալ՝ 2022թ․ առաջին կիսամյակում

2022թ․ 1-ին կիսամյակում արցախցի մարզիկները գերազանց արդյունքներ են ցուցաբերել ինչպես Արցախում կազմակերպված մրցաշարերում, այնպես էլ ՀՀ, միջազգային, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: ԱՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության և հանրապետությունում գործող ֆեդերացիաների կողմից անցած ամիսներին անց է կացվել 14 մարզական միջոցառում՝ 1219 մարզիկների մասնակցությամբ, որի արդյունքում 170 մարզիկ արժանացել է մրցանակային առաջին, 159 -ը՝ 2-րդ և  210-ը՝ 3-րդ  տեղերին:

ՀՀ-ում կայացած ՀՀ առաջնություններին, գավաթի խաղարկություններին, հուշամրցաշարերին և մրցաշարերին Արցախից մասնակցել է 1021 մարզիկ և մարզիչ: Նրանցից 112-ը գրավել է առաջին տեղը, 130-ը՝ երկրորդ, իսկ 102-ը՝ 3-րդ մրցանակային տեղեր:

Միջազգային մրցաշարերի Արցախից 47 մարզիկ և մարզիչ է մասնակցել, որից 4-ը ոսկե մեդալ է նվաճել,  3-ը՝ արծաթե, 6-ը՝ բրոնզե, իսկ  3 մարզիկ և մարզիչ մասնակցել է Եվրոպայի առաջնությունների՝ արժանանալով 1 արծաթե և 4 բրոնզե մեդալների:

Աշխարհի առաջնություններին մասնակցած 5 մարզիկներից 1-ը արժանացել է չեմպիոնի տիտղոսին, 1 մարզիկ՝ երկրորդ մրցանակային տեղին:

Ընդհանուր առմամբ 2321 մարզիկ մասնակցել է ԱՀ, ՀՀ, Եվրոպայի և միջազգային մրցաշարերին՝ գրավելով 287 առաջին, 294 երկրորդ, 322 երրորդ մրցանակային տեղեր:

Մեր մարզիկները նման արդյունքների են հասնել ինչպես քրտնաջան աշխատանքի, այնպես էլ ուսումնամարզական հավաքներին, սեմինարներին, համաժողովերին ունեցած ակտիվ մասնակցության շնորհիվ:

Գրանցած հաջողությունների շարքում գերակշռող են ՀՀ, միջազգային, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում  նվաճած ոսկե մեդալները.

Կարոլինա Համբարձումյան – «Ուշուի Մոսկվայի աստղեր» Ա կարգի միգազգային մրցաշար (փետրվարի 22-28-ը ՌԴ, ք.Մոսկվա), 1-ին տեղ,

Արսեն Բաղրյան – «Ուշուի Մոսկվայի աստղեր» Ա կարգի միգազգային մրցաշար (փետրվարի 22-28-ը ՌԴ, ք.Մոսկվա), 1-ին տեղ,

Ալեն Սաղյան – «Ուշուի Մոսկվայի աստղեր» Ա կարգի միգազգային մրցաշար (փետրվարի 22-28-ը ՌԴ, ք.Մոսկվա), 1-ին տեղ,

Մանվել Պետրոսյան – Երիտասարդների բռնցքամարտի ՀՀ առաջնություն (փետրվարի 1-7-ը ք.Երևան), 1-ին տեղ,

Աղվան Պետրոսյան – Երիտասարդների ձյուդոյի ՀՀ առաջնություն (փետրվարի 12-14-ը ք.Երևան), 1-ին տեղ,

Վարուժան Բաղդասարյան – Մեծահասակների սեղանի թենիսի ՀՀ առաջնություն (փետրվարի 25-28-ը ք.Երևան), 1-ին տեղ,

Արման Ավանեսյան – Գրեփլինգի ՀՀ առաջնություն (փետրվարի 25-28-ը   ք.Երևան), 1-ին տեղ GI,

Արման Ավանեսյան – Գրեփլինգի ՀՀ առաջնություն (փետրվարի 25-28-ը ք.Երևան), 1-ին տեղ NO-GI,

Աղվան Պետրոսյան – Պատանիների սամբոյի ՀՀ առաջնություն (փետրվարի 25-28-ը ք.Երևան), 1-ին տեղ,

Ալեքսանդր Մովսեսյան – Հաշմանդամային բազկամարտի 2022թ. ՀՀ չեմպիոն (մարտի 27-ին ք.Երևան),

Նանար Սարգսյան – Թաոլուի և վինգ չուի ՀՀ առաջնություն – (մարտի 4-7-ը, ք.Երևան), 1-ին տեղ,

Սայաթ Բաղդասարյան –  Թաոլուի և վինգ չուի ՀՀ առաջնություն – (մարտի 4-7-ը, ք.Երևան), 1-ին տեղ,

Էլինա Նազարյան – ՀՀ ծանրամարտի պատանիների և աղջիկների առաջնություն (մարտի 14-22-ը, ք.Երևան), 1-ին տեղ,

 Յուրի Կարապետյան – Պատանիների, երիտասարդների և մեծահասակների քիքբոքսինգի ՀՀ առաջնություն (մարտի 18-21-ը, ք.Երևան), 1-ին տեղ,

Իգոր Կարապետյան – Մեծահասակների թաեքվոնդոյի ՀՀ առաջնություն (մարտի 11-12-ը, ք.Երևան), 1-ին տեղ,

Միխայիլ Մխիթարյան – Պատանիների, երիտասարդների և մեծահասակների կարատեի ՀՀ առաջնություն (մարտի 5-7-ը, ք.Երևան), 1-ին տեղ,

ԱՀ հավաքական թիմ – Մ14 տարեկան աղջիկների բասկետբոլի ՀՀ առաջնություն (ապրիլի 20-26-ը, ք.Երևան), 1-ին տեղ

ԱՀ հավաքական թիմ – Մ14 տարեկան պատանիների բասկետբոլի ՀՀ առաջնություն (մայիսի 6-12-ը, ք.Երևան), 1-ին տեղ,

Զավեն Հայրապետյան – Կրտսեր և ավագ տարիքի պատանիների, երիտասարդների ու մեծահասակների մուայթայի ՀՀ առաջնություն (ապրիլի 22-25-ը, ք.Երևան), 1-ին տեղ,

Արման Հարությունյան – Կրտսեր և ավագ տարիքի պատանիների, երիտասարդների ու մեծահասակների մուայթայի ՀՀ առաջնություն (ապրիլի 22-25-ը, ք.Երևան), 1-ին տեղ,

Նվեր Առուստամյան – Սանդա ուշուի մեծահասակների ՀՀ առաջնություն (ապրիլի 29-ից մայիսի 2-ը, ք.Նոր Հաճն), 1-ին տեղ,

 Էրիկ Հովսեփյան – Սանդա ուշուի մեծահասակների ՀՀ առաջնություն (ապրիլի 29-ից մայիսի 2-ը, ք.Նոր Հաճն), 1-ին տեղ,

Ալեն Սաղյան – Սանդա ուշուի մեծահասակների ՀՀ առաջնություն (ապրիլի 29-ից մայիսի 2-ը, ք.Նոր Հաճն), 1-ին տեղ,

Ավանես Զաքարյան – Սանդա ուշուի մեծահասակների ՀՀ առաջնություն (ապրիլի 29-ից մայիսի 2-ը, ք.Նոր Հաճն), 1-ին տեղ,

Նարեկ Ղահրամանյան – Սանդա ուշուի մեծահասակների ՀՀ առաջնություն (ապրիլի 29-ից մայիսի 2-ը, ք.Նոր Հաճն), 1-ին տեղ,

  Ինեսա Ավագյան – Պատանիների և աղջիկների խառը մենամարտերի (MMA) ՀՀ  առաջնություն (մայիսի 6-9-ը, ք.Երևան), 1-ին տեղ,

Արմինե Ավանեսյան – Պատանիների և աղջիկների խառը մենամարտերի (MMA) ՀՀ առաջնություն (մայիսի 6-9-ը, ք.Երևան), 1-ին տեղ,

Վալերի Ավանեսյան – Պատանիների և աղջիկների խառը մենամարտերի (MMA) ՀՀ առաջնություն (մայիսի 6-9-ը, ք.Երևան), 1-ին տեղ,

Յուրի Կարոգլանյան – ուժային եռամարտի աշխարհի առաջնություն (մայիսի 19-31-ը, Ղազախստան ք․Ալմաթի), 1-ին տեղ՝ սեղմում հենարանից կլասիկ վարժություն (120կգ քաշային կարգում), 2-րդ տեղ՝ սեղմում հենարանից հատուկ հանդերձանքով վարժություն (120կգ քաշային կարգում),

Հայկ Հակոբյան – Երիտասարդների թաեքվոնդոյի ՀՀ առաջնություն (հունիսի 30-ից հուլիսի 2-ը, ՀՀ ք․Երևան), 1-ին տեղ,

Վլադիսլավ Պետրոսյան (60կգ), Արթուր Պողոսյան (57կգ), Արամ Գալստյան (75կգ), Դավիթ  Հայրապետյան  (71կգ),  Արման  Ավանեսյան (91կգ) – մուայ  թայի ՀՀ առաջնություն (ք․Երևան, ապրիլի 22-25-ը), 1-ին տեղ,

Վասակ Բարսեղյան (70,3-77,1կգ), Արման Ավանեսյան (93-120կգ) – խառը մենամարտերի     ՀՀ առաջնություն, (ՀՀ ք․Երևան մայիսի 6-9-ը) 1-ին տեղ: