ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի գիտական կենտրոնի թիմը՝ Buissup Hackthon-ի հաղթող – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի գիտական կենտրոնի թիմը՝ Buissup Hackthon-ի հաղթող

Հուլիսի 9-ից 10-ը Buissup Hackthon-ը իր հարկի տակ համախմբեց սյունեցի  և արցախցի մի խումբ երիտասարդների, ովքեր Կապան էին եկել հետաքրքիր մտքերով կիսվելու,  բիզնես գաղափարներ ներկայացնելու համար: Ծրագրի նախաձեռնությունը «Հայ գործարարների ասոցիացիա»-ի և «Տաշիր» ընկերությունների խմբինն է: Այն միաժամանակ անց է կացվել նաև Երևան, Գյումրի և Վանաձոր  քաղաքներում:

Buissup Hackthon-ը հնարավորություն է  տալիս բիզնես գաղափար ունեցող երիտասարդներին   գտնել թիմակիցների, համախմբվել մեկ գաղափարի շուրջ, ստանալ պրակտիկ գիտելիքներ, որոնք հնարավորութուն կտան հաջողել բիզնես նախաձեռնություններում:

Արցախից Hackthon-ին մասնակցել են Արցախի գիտական կենտրոնի, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի թիմերն ու անհատներ,  ովքեր ցանկություն ունեին  աշխատել որևէ գաղափարի շուրջ: 35 ժամ անդադար աշխատանքի արդյունքում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի թիմերը հանձնախմբին ներկայացան «Տատիկի խուրջինը» և «Ջերմոցային ծաղիկներ», իսկ Արցախի գիտական կենտրոնի թիմը՝ «Ամարասի բարիքներ» ընդեղեն ծրագրերով:

Hackthon-ի ընթացքում ձևավորված թիմերը մենթորների օգնությամբ հնարավորություն ունեցան գաղափարներից ստեղծել  նախագծեր: Լավագույն գաղափարները կազմակերպիչների կողմից կֆինանսավորվեն՝ դառնալով տնտեսության համար աշխատող  ծրագրեր:

Կապանում անցկացված Buissup Hackthon-ում հաղթող ճանաչված  թիմերից մեկը Արցախի գիտական կենտրոնի թիմն է: Հաղթող թիմերը աշնանը կմասնակցեն  Buissup Global համաժողովին: