ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Սիրելի՛ աշակերտներ

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը սկսում է բոլորի համար շատ սիրելի «Արցախը կարդում է» խորագրով ամառային գրքարշավը։

Ամառը հրաշալի հնարավորություն է նաև ընթերցելու, գրքերի միջոցով արկածներ որոնելու, ինքնակրթվելու, մտահորիզոնը ընդլայնելու, երևակայելու ու ստեղծագործելու համար։

Ներկայացնում ենք ամառային գրքարշավի պայմանները՝  ըստ տարիքային խմբերի․

1-4-րդ դասարաններ՝

Ներկայացված  գրականության ցանկից անհրաժեշտ է կարդալ նախընտրած գրքերը, նկարել գրքի սիրելի հերոսներին կամ հատվածը։ Այնուհետև ծնողների օգնությամբ  լուսանկարել ստեղծագործությունը, կցել երեխայի լուսանկարը, գրել անուն-ազգանունը, տարիքը ու դպրոցը և տեղադրել ամբողջը գրառման ձևով ԱՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում և հղումն ուղարկել grqarshav22@gmail.com էլեկտրոնային հասցեին։

5-9-րդ դասարաններ՝

Ներկայացված գրականության ցանկից անհրաժեշտ է կարդալ նախընտրած ստեղծագործությունները, վերարտադրել  կարդացածի բովանդակությունը։ Պատրաստել տեսանյութ՝ տեղադրելով ԱՀ ԿԳՄՍ նախարարության  ֆբ․ էջում և հղումն ուղարկել grqarshav22@gmail.com էլեկտրոնային հասցեին։

10-12-րդ դասարաններ՝

Ներկայացված գրականության ցանկից անհրաժեշտ է կարդալ և վերլուծել նախընտրած  ստեղծագործությունը, որից ստացած ուղերձներով կիսվել տեսանյութում՝ տեղադրելով ԱՀ ԿԳՄՍ նախարարության  ֆբ. էջում՝ հղումն ուղարկելով grqarshav22@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Ուշադրություն

Սիրելի՛ աշակերտներ, լուսանկարները կամ տեսանյութը ԱՀ ԿԳՄՍ նախարարության  ֆբ. էջում ներբեռնելուց բացի՝ անհրաժեշտ է հղումն  ուղարկել grqarshav22@gmail.com էլեկտրոնային հասցեին, քանի որ հանձնաժողովը ստուգելու է միայն էլ. հասցեին ուղարկված տեսանյութերն ու լուսանկարները։

Չմոռանաք՝

տեսանյութին կամ լուսանկարին կից նշել անուն-ազգանուն, դպրոց, դասարան,

օգտագործել գրքարշավի հեշթեգները՝ 

#Արցախըկարդում է

#մասնակցիրամառայինգրքարշավին։

Նրանք, ովքեր կպատրաստեն մեկից ավելի բովանդակալից տեսանյութեր նախարարության կողմից կարժանանան գրքերի։

Գրքարշավը տևելու է մինչև  ս.թ.  օգոստոսի 20-ը

Գրականության ցանկը ըստ դասարաների՝ ստորև։