ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրը Արցախի հանրապետության կառավարության՝ 2022թ. հունիսի 13-ի N 660-Ն որոշման համաձայն հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա ընդունելություն՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

● Կարի արտադրության տեխնոլոգիա (հիմնական կրթության հիմքով՝ 15 անվճար տեղ, միջնակարգ կրթության հիմքով՝ 10 անվճար տեղ)

● Փայտագործություն (հիմնական կրթության հիմքով՝ 15 անվճար տեղ, միջնակարգ կրթության հիմքով՝ 10 անվճար տեղ)

● Խոհարարական գործ (հիմնական կրթության հիմքով՝ 15 անվճար տեղ)

● Գործավարություն (միջնակարգ կրթության հիմքով՝ 10 անվճար տեղ)

● Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում (հիմնական կրթության հիմքով՝ 15 անվճար տեղ)

● Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում (հիմնական կրթության հիմքով՝ 15 անվճար տեղ)

● Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (հիմնական կրթության հիմքով՝ 15 անվճար տեղ):

Ուսումնառությունը կկազմակերպվի հայ-իտալական համատեղ ծրագրով, որը կվարեն նաև իտալացի հմուտ վարպետները՝ համատեղելով հայկական և իտալական լավագույն փորձը: Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան հիմնադիրների հովանավորությամբ ուսումնառության մի հատվածը անցնել Իտալիայում, իսկ վարպետները՝ կվերապատրստվեն: Ուսուցանվելու է նաև իտալերեն լեզու:

Ուսուցումը հիմնական կրթության հիմքով իրականացվում է անվճար, 3 տարի տևողությամբ, իսկ միջնակարգ կրթության հիմքով՝ անվճար՝ 1 տարի տևողությամբ:

Ուսանողները կստանան կրթաթոշակ, բնակարանի վարձի մասնակի փոխհատուցում և տարբեր աջակցման ծրագրերով կլինեն հիմնադիրների հոգածության ներքո, ինչպես նաև հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու կրթահամալիրի նոր սարքավորումներով և նյութերով լրիվությամբ հագեցած արհեստանոցներում:

Կրթահամալիրի շրջանավարտները կստանան պետական նմուշի դիպլոմ: Ներդիրի հետ միասին դիպլոմը կծառայի նաև որպես ավագ դպրոցի ատեստատ և հնարավորություն կտա դիմելու ցանկացած միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություն:

Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

● դիմում (լրացվում է տեղում),

● կրթության վկայական,

● անձը հաստատող փաստաթուղթ,

● 3×4 չափսի լուսանկար (2 հատ):

Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 25-ը, միայն աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-ից մինչև 16:00-ը:

Հասցե՝ ԱՀ, ք. Ստեփանակերտ, Բաղրամյան 27

Հեռ. 047 970852