ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ԿՈԹՈՂԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ԵՐԵՔ ԼԵԶՎՈՎ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ԿՈԹՈՂԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ԵՐԵՔ ԼԵԶՎՈՎ


Օրերս Երևանում կայացավ Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի և երիտասարդ գիտնական Նժդեհ Երանյանի «Արցախի կոթողային մշակույթը» եռալեզու գրքի շնորհանդեսը: Այն ներկայացնում է գրեթե 10 տարվա հետազոտությունները։ Ներկայացվում և փաստագրական տվյալների քննությամբ հերքվում են Արցախի կոթողային մշակույթի վերաբերյալ ադրբեջանական զեղծարարությունները։ Հետազոտությունը լույս է տեսել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ: Շնորհանդեսին մասնակցել են նաև ԱՀ ներկայացուցիչները: