ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի երաժշտական և արվեստի դպրոցներում կազմակերպվել են վարպետաց դասեր – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի երաժշտական և արվեստի դպրոցներում կազմակերպվել են վարպետաց դասեր

         ԱՀ և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների համագործակցության շրջանակում   հունիսի 8-11-ը ներառյալ  ՀՀ Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի լավագույն մեթոդիստ-մանկավարժների ընդգրկմամբ (Տիգրան Տողրամաջյան, Տիգրան Բերկելյան, Արգենտինա Պողոսյան, Մարինե Ասատրյան, Մարինե Գրիգորյան) «Դաշնամուր», «Ջութակ» «Երգչախմբավարություն», «Քանոն», «Պարարվեստ» մասնագիտությունների գծով Արցախում կազմակերպվեցին վարպետաց դասեր: Ծրագիրն ամենամյա է, իրականացվում է 9 տարի շարունակ։

           Հայաստանյան մասնագետները եղան Աղավնոյում, Ճարտարում ու Ստեփանակերտում՝ մասնագիտական փորձով ու գիտելիքներով կիսվելով Արցախի արվեստի, երաժշտական դպրոցների դասատուների և սովորողների հետ։ Վարպետաց դասերին մասնակցում էին Սայաթ-Նովայի անվան երաժշտական, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջները, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժտական, Ստեփանակերտի Հ. Գյուրջյանի անվան արվեստի դպրոցները, Բերձորի արվեստի դպրոցը,  Ճարտարի արվեստի դպրոցը: Դասերին ընդգրկված էին նաև Հադրութի, Տողի, Շուշիի, Մարտունու Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոցների, Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի դասատուներն ու աշակերտները։ Դպրոցներին տրամադրվել է նաև  ուսումնամեթոդական օգնություն: