ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել են Շիրակացու ճեմարանի նախաձեռնությամբ կազմակերպված հանրապետական առարկայական բաց օլիմպիադայի արդյունքները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել են Շիրակացու ճեմարանի նախաձեռնությամբ կազմակերպված հանրապետական առարկայական բաց օլիմպիադայի արդյունքները

Հունիսի 12-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ամփոփվել են Շիրակացու ճեմարանի նախաձեռնությամբ կազմակերպված հանրապետական առարկայական բաց օլիմպիադայի արդյունքները:

Օլիմպիադային Արցախից մասնակցել են հանրակրթական դպրոցների 4-8-րդ դասարանների 827 աշակերտներ, որոնցից 241-ն արժանացել են գովասանագրերի, 93-ը՝ դիպլոմների՝ հետևյալ առարկաներից.171 աշակերտ հայոց լեզվից, 88-ը՝ ռուսաց լեզվից, 36-ը՝ մաթեմատիկայից, 25-ը՝ օտար լեզվից, 6-ը՝ պատմությունից,8-ը՝ բնագիտությունից։

Բոլոր առարկաների հանրագումարով՝ ցուցաբերած բարձր արդյունքների համար չորս աշակերտներ արժանացել են գովասանագրերի ու գրքերի, 1 աշակերտ՝ դիպլոմի և գրքի։

Օլիպիադային ներգրավվածության և աջակցության համար Շիրակացու անվան ճեմարանի կողմից շնորհակալագրերի են արժանացել հ.5 և հ.9 դպրոցները։

ԱՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հակոբյանը ելույթի իր խոսքում շնորհավորել է օլիմպիադայի մասնակիցներին գրանցած հաջողությունների համար և երախտագիտություն հայտնել Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Ա. Ալիխանյանին և աշխատակազմին Արցախի կրթական համակարգի զարգացմանն աջակցելու և օլիմպիադան իրականացնելու համար: