ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարզասարքեր՝ ապագա չեմպիոնների համար – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարզասարքեր՝ ապագա չեմպիոնների համար

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի նախաձեռնությամբ ու նրա ընկերների աջակցությամբ՝ Արցախում հերթական մարզահրապարակներն են համալրվում նոր մարզասարքերով: Ծրագրի շահառուներն այս անգամ Մարտունու և Կարմիր շուկայի երեխաներն են: Չեմպիոնը վստահ է՝ Արցախը մարզաշխարհին դեռ զարմացնելու է իր տաղանդներով: Իսկ ինքն ու ընկերներն ապագա չեմպիոնների բացահայտման հարցում են իրենց ներդրումը խոստանում, նաև նման նախաձեռնություններով: