ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նորույթները ներկայացվել են անմիջապես շահառուներին – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նորույթները ներկայացվել են անմիջապես շահառուներին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Էդիթ Պրինտ» հրատարակչության համագործակցությունը տարիների պատմություն ունի: Հրատարակչության ներկայացուցիչները Արցախում են՝ կրթության ոլորտում իրենց մշակած նոր գործիքները, այսպես ասած, անմիջական շահառուներին՝ ուսուցիչներին, ներկայացնելու առաքելությամբ: Եթե դրանք արդյունավետ գնահատվեն, կմշակվեն համագործակցությունը ավելի խորացնելու և ընդլայնելու մեխանիզմներ: