ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի մամլո ասուլիսը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի մամլո ասուլիսը

Ս․թ․ մայիսի 26-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի մամլո ասուլիսը պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է իրականացվող կրթագիտական, մշակութային և սպորտային քաղաքականության առանցքային կետերը, ոլորտի ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։

  • Ա. Հակոբյանն անդրադարձել է նախադպրոցական, հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում առկա խնդիրներին և լուծման ուղիներին։
  • Նախատեսվող կարևոր իրադարձություն է համարել Արցախում Անանիա Շիրակացու ճեմարանի բացումը, որը մեծ հնարավորություն է մասնագիտական կողմնորոշում ունեցող ավագ դասարանների աշակետների համար:
  • Նախարարն օրակարգային խնդիր է համարել տեղահանված ուսուցիչների աշխատանքի ապահովման հարցը՝ «Երկարօրյա դպրոց» ծրագիրը դիտարկելով որպես այլընտրանք։
  • Անդրադարձել է մշակույթի ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես օկուպացված տարածքների պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերին։
  • Կարևորել է ռազմահայրենասիրական և սպորտի ոլորտներում ունեցած ձեռքբերումները: Վերջում ԿԳՄՍ նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։